Որոշիչ

Գոյականական անդամի լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:

Օրինակ՝ Գեղեցիկ  լճակը դիմավորեց հոգնած ճամփորդներին լազուր հայացքով ու մեղմ ալեվետումով :

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:

Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

Որոշիչն արտահայտվում է՝

  • որակական և հարաբերական ածականներով, օրինակ՝ վայրի բնություն, ոսկե մեդալ, լեռնային վտակ, քնքուշ աղջիկ:
  • գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով, օրինակ՝ ծով համբերություն, քար լռություն, ուրցի թեյ, սարի ծաղիկ, պատի ժամացույց, բրդից վերարկու, չամիչով փլավ, գլխարկով աղջիկ:
  • առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններով, օրինակ՝ այն մարդը, այդպիսի զրույցներ, յուրաքանչյուր օր, ոչ մի խնդիր:
  • թվականի բոլոր տեսակներով, օրինակ՝ հարյուր բառ, երրորդ խումբ, տասական վարժություն, մեկ երրորդ մաս:
  • հարակատար, ենթակայական, անորոշ դերբայներով, օրինակ՝ հասած միրգ, երգող դպրոց, խոսելու թեմա:
  • բառակապակցություններով, օրինակ՝ ճերմակ ծաղիկներով գարուն, բարձր շենքերով թաղամաս, գեղեցիկ աչքերով աղջիկ:

Եթե որոշիչն ընկնում է որոշյալից հետո, կոչվում է հետադաս որոշիչ:
Հետադաս որոշիչը որոշյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մնացած մասից՝ ստորակետով:

Հետադաս որոշիչը չի տրոհվում, եթե արտահայտված է մեկ բառով:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե արտահայտված է՝

  • բազմակի որոշիչներով՝
    • Քայլում էր ծերուկը՝ ալեհեր, կարճահասակ :
  • բառակապակցությամբ՝
    • դիմացի տունը՝ կարմիր տանիքով, լուսավորվել էր:
  • դերբայական դարձվածքով՝
    • Խոսքը՝ պապերից լսած, փոխանցեց զավակներին:

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։ 
 Հայտնվեցին միանգամայն իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր տերևների և թփերի իրիկնային տարուբերմանը, կարծես առաջին անգամ էր տեսնում։
Արահետը դեպի գյուղ էր գնում ոչ թե ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով։
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին և հետ բերեց աղջկան
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։

2.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով:

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Գեղեցիկ ծաղիկներն օրորվում են առավոտյան զեփյուռից:
Անուշ բույրով ծաղիկները, օրորվում են երեկոյան զեփյուռից։
Վարարող Գետը ողողել էր Երևան քաղաքի տներն ու պարիսպները:
Ձնհալից հալած գետը ողողել էր իր ափին գտնվող տներն ու պարիսպները։
Հետաքրքված ճանապարհորդը պատմում էր անսահման անապատի մասին:

Գետը … շղարշով էր ծածկվել:
Լեռների մուգ ստվերները ծածկել էին ծաղկավետ դաշտերն ու հովիտները:
Լեռների հսկա չափսեր ունեցող ստվերները ծածկել էին անուշ բորող դաշներն ու հովիտները։

Հնէաբանները հին դամբարանից օգտակար գործիքներ գտան:
Եգիպտական հին դամբարանից ոսկե գործիքներ գտան։

3.Հարցական դերանունները փոխարինի՛ր ենթակային լրացնող բառերով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:(Ընկերուհուս)
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:-հոր
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:- Ծովի
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:-ծառի
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:-Երևանի

Այդպիսի տղային պետք է փնտրել: (քաղաքում)
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (անապատով)
Նրան  հանդիպեցի: (սրճառանում
Առավոտից պատմեց այդ պատմությունը: (երկար)
Արդեն ուշ էր: (շատ)
Թոռան գալը տատին կուրախացնի: (շատ)
Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (քիչ)
Նավը հեռացավ: (դանդաղ)

5. Փոփոխիր և դասավորիր բառերը այնպես, որ ստացվի նախադասություն, ընդգծիր ենթական և ստորոգյալը:
1. անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ Աշունը ներկել էր երփնեանգ գույներով
2. տաճար, հիանալ, հինավուրց, զբոսաշրջիկներ, գառնի Զբոսաշրջիկները Հիյանում էին գառնու հնավուց տաճարով
3. հող, կաղնի, իր հազարամյա, խրել, մեջ, արմատներ Հազարամյա կաղնին արմատները խրել էր հողի մեջ
4. նավաբեկյալներ, փոթորկալից, նետել, դժբախտ, ափ, օվկիանոս Փոթորկալից օվկiանոսը դժբախտնավաբեյալներին նետեց ափ

Պարզ և բաղադրյալ

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: – թվական
Նրա տեսածը անապատային խաբկանք էր:-գոյական
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է:– գոյական
Նրա հայրը դու ես:-դերանուն
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է:-ածական
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:-գոյական
Միրգը շատ հասած էր:-ածական
Մեր պատմությունը կերտողները մենք ենք:-դերանուն
Նա շատ համեստ ու նրբագեղ է:-ածական
Մրցանակակիրները երեքն էին;-թվական
Մայրս աչքիս փոքրացած Էր:-դերբայ
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է:-գոյական
Ընկերս սակավախոս է:-գոյական
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:-ածական
Կռվողները բոլորն էին:-դերանուն
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:-գոյական
Մեր պայքարը արդար է:– ածական
Այդ ամենի պատճառը նա է;-դերանուն
Գրքի հեղինակը երկուսս ենք:-թվական
Մեղավորը ես էի:-դերանուն

2.Նախադասություններում գտիր ստորոգյալները և որոշիր տեսակը:
Հեծվորը Կոստան աղան էր` սպիտակ ձիու վրա։-բաղադրյալ
Վեց շուն ուներ, և մեկը մյուսից կատաղի էին։-պարզ
Նա գեղեցիկ մի տղամարդ էր` թախծալի աչքերով։-պարզ
Քարաժայռերից մեկի կատարին մի հինավուրց մենաստան էր: բաղադրյան
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան է: Բաղադրյալ
Դառը մտորումները բզկտում էին սպարապետի զգայուն հոգին։ պարզ
Օտար երկրում նրա միակ սփոփանքը այդ երկուսն էին: Բաղադրյալ
Մենք քեզ խոնարհ ենք: բաղադրյալ
Մեր փողոցը ազատ էր այդ մարդկային աղմուկից: բաղադրյալ
Դրա պատասխանատուն մենք ենք: բաղադրյալ
Դիմացի փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։ պարզ
Օրվա անցուդարձի մասին խոսելը նրա տարերքն է: բաղադրյալ
Ձորում թառել են մի քանի հին տներ։ պարզ

3. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարահյուսությունը

Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։ Առաջին դեմքի եզակի ենթական համաձայնում է առաջին դեմքի եզակի ստորոգյալին, առաջին դեմքի հոգնակի ենթական՝ առաջին հոգնակի ստորոգյալին և այդպես շարունակ: 

Օրինակ՝ Աշակերտը պատասխանում է ուսուցչի հարցերին: Աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին:
Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները: Նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները:

Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։

Օրինակ՝ Արաքսը, Ախուրյանը, Արփան հայոց գետերից են։
Եթե բազմակի ենթակաները տարբեր դեմքերով են, ապա ստորոգյալը համաձայնում է դիմային գերադասություն ունեցող անդամին: Օրինակ՝

Ես, դու ու քո թիմը պետք է պատրաստվենք մրցաշարին:

Եթե ենթական ունենում է երկու կամ երկուսից բարձր թվական լրացում, ապա ենթական ու ստորոգյալը կարող են դրվել և՛ եզակի, և՛ հոգնակի թվով։
Օրինակ` Երկու ֆիլմն էլ լավն էր:
Երկու ֆիլմերն էլ լավն էին

Նախադասության մեջ սովորաբար առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։
 Օրինակ՝  Գեղեցիկ տարիները անցան։ Քաջարի զինվորները հաղթեցին անհավասար մարտում:

Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։
 Օրինակ՝  Անցան գեղեցիկ տարիները։ Անհավասար մարտում հաղթեցին քաջարի զինվորները:

Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։

Առաջադրանքներ:

1. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
    ենթակա՝ դելֆիներ
    ստորոգյալ-հայտարարում
  1. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
    Ենթակա՝ թույնը
    ստորոգյալ ՝ արժեքավոր
  2. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

    ենթակա՝ կոնստրուկտոր

    ստորոգյալ՝ պատրաստել
  3. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

    ենթակա՝ բնակիչները

    ստորոգյալ ՝ խոսում
  4. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

    ենթակա՝ աղմուկ

    ստորոգյալ՝ հասնում

2. Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց (երևալ):
  2. Գարնան արևոտ օրերը հիշեցրեցին ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
  3. Քամին հալածել էր (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում թողարկվել էին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Ձնկները բաց ակվարիումից դանդաղ լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

3. Գտիր համաձայնության սխալները:

Մի մասը լռում են:Մի մասը լռում է
Նա ընկերոջ հետ գնացին:-Նա ընկերոջ հետ գնաց
Ընդունվում է պատվերներ:-Ընդունվում են պատվերներ
Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:-Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։
Պահանջվում է վարորդներ:-Պահանջվում են վարորդներ։

4. Տրված դարձվածքները տեքստի հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է փոխ տալիս: Սա էլ, լավության տակից դուրս գա , ասում է.
— Ընկե՛ր ջան, եթե գլխիդ մի փորձանք գա, թե հերդ ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

 5.Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ շնչում է:
Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում էբարձրանում է կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը(կատարվածը), թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է իրեն:

Պարզ նախադասությունը (առաջադրանքներ)

1. Տրված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու պարզ համառոտ:
1.Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։
Արծիվը հյուսել էր։
2.Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։
Ճուտերը գոհ էին ։
3.Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։
Տարածվում է տափակ հարթավայրը։
4.Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
քնում էին։
5. Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռերին:
Ալիքները գոռում են։

2. Նախադասության մեջ թող միայն ենթական և ստորոգյալը:

Ձյան վրա ես և քույրս նշմարեցինք փոքրիկ սև կետեր:
Ես նշմարեցի։
Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները և ծիրանենիները:
ծաղիկներով ներկվել էին։
Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
Աչքը կկշտանա։
Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
Ես ունեմ։
Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Գլուխը դողում էր։

3. Ընդարձակիր համառոտ նախադասությունները ինչպիսի՞, ու՞մ, ո՞ր, ի՞նչ, ինչո՞վ, ինչի՞ց, ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ու՞ր, ինչո՞ւ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով:

Կատուն բռնում է:
Փոքրիկ կատու հազիվհազ բռնում էր համեղ կեր իր փոքրիկ ձագուկների համար։
Քամին փչեց:
Ուժեղ Քամին փչեց փոքրիկ շառին և ծառը կոտրվեց
Դելֆինները լողում էին:
Մեծ օվկիանոսում բարի դելֆիններրը գեղեցիկ լողում էին։
Արահետը ձգվել էր:
Պատճառը ոչ մեկի չգիտի , թե ինչու են փոքրիկ արահետները լայն ձգվում
Գետերը քանդում են:
Երկար գետեր մաս մաս քանդվում էին

Ենթական և նրա արտահայտությունը

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

Գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։
Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ:
Ընկերները սպասում էին նրա վերադարձին:

Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։
Բոլորը հավաքվել էին եկեղեցու բակում

 Ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 
Դժբախտը վերջ տվեց կյանքին:

 Թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։
Քսանը տասի կրկնապատիկն է:

Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ)  ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ)  հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։
Երգը, պարը, ուրախությունը նրանից անպակաս էին

Առաջադրանքներ:

1.Կետերըփոխարինի՛րփակագծումտրվածհարցինպատասխանողբառերով (ենթականերով): 

Օրինակ`
….մուտքիցդուրսեկավո՞վ)- Ոստիկանըդուրսեկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)-հանկարծ հայտնվեց մայրիկը
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)-կատարվեց երազնքը
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)-չի լսվի ձայնդ
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) -Քույրիկս սարն էր բարձրանում։

2. Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

գոյականով՝

Աղջիկը շատ է սիրում պարել։

Ածական՝

Չարը միշտ պարտվում է։

Թվական՝

Վազողներից հինգերորդը հաղթեց։


դերանուն՝

Պայմանավորվել էինք լինել ժամը 1-ին այդ վայրում և բոլորը պարտաճանաչ եկան։

դերբայով՝

Աղոթելը մեր միակ հույսն է։

Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:

Բառը կամ  բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։  Օրինակ` Արևը վերևից մեզ  ժպտում է։
Նախադասությունը կազմվում  է գլխավոր և  երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները  լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները  լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`  որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և  պարագաներ։

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ` Քամին փչում է։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ,  կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝  Սև ամպերը հետզհետե խտացան)։

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է:-Արևը լուսավորում է մռայլ երկիրը։
Ջուրը քչքչում է:-Ջուրը ուժեղ ձայնով քչքչում է։
Շենքը ուներ:-Գեղեցիկ շենքը ուներ հարմարավետ բնակարաններ։
Հայրը բարկացավ:-Հայրը բարկացավ չարաճճի տղայի վրա։
Նրանք պայքարեցին:-Նրանք պայքարեցին հանուն ազատություն։
Հովիտները երևում էին:-Իմ պատուհանից երևում էին հովիտները։
Նա ուներ:-Նա ուներ գեղեցիկ շիկահեր մազեր։
Թշնամին շրջապատել էր:-Թշնամին շրջապատել էր խաղաղ բնակիչներին։
Ճյուղերը ջարդվել էին:-Մեր ծառի ճուղերը ջարդվել էին։

Հարցերին պատասխանելով ամբողջացրու պարզ նախադասությունները 

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:-Մայրիկի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:-Միշտ հիշում է Արմենի խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:-Սառցե ջուրը բարձրացել էր ձնհալից
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:-Ծառի արմատները շատ խորն էին թափանցել։
Ինչի՞ փողոցները լայն էին:-Քաղաքի փողոցները լայն էին։

Գործնական աշխատանք

1.Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման:

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին:(պատմողական) Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:պատմողական
— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ, (հրամայական) — ասաց մի այծիկը։ (պատմողական)
-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,(հարցական) — պատասխանեց մյուսը։ (պատմողական)
Այծիկները վիճեցին. պատմողական ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը։ (պատմողական)

2. Տեքստում առանձնացրու նախադասությունները ըստ հաղորդակցման
:

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին, (հրամայական)
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ (հրամայական)

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից, (պատմողական)
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։(պատմողական)

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,(պատմողական)
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։(պատմողական)

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,(հրամայական)
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։(բացականչական)

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,(բացականչական)
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։(պատմողական)

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.(պատմողական)
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։(հարցական)

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,(բացականչական)
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։(հարցական)

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության կարևոր բնութագրիչներն են միտքը, ստորոգյալը և հնչերանգը:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

  • Պատմողական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
  • Հարցական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն ստանալն է:
  • Հրամայական նախադասության հաղորդակցական նպատակը խոսակցին գործողություն կատարելուն դրդելն է:
  • Բացականչական նախադասության հաղորդակցական նպատակը հույզերի, զգացմունքների արտահայտումն է:

Պատմողական նախադասությունն արտահայտում է դատողություն, որը հաստատվում է կամ ժխտվում: Ըստ այդմ էլ՝ պատմողական նախադասությունները լինում են՝

  • Հաստատական, օրինակ՝
    Քամին երկնքով մեկ հալածում է ամպերին:
  • Ժխտական, օրինակ՝ 
    Նա չէր կարողանում այդ խնդրի համար ճիշտ լուծում գտնել:

Պատմողական նախադասության դեպքում նյութը հաղորդվում է առանց կոնկրետ վերաբերմունքի, չեզոք առոգանությամբ, բայց դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունները զուրկ են հնչերանգից:

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում, որի միջոցով խոսողը հարց է տալիս իրեն անհայտ անձի, առարկայի, երևույթի, գործողության և այլնի վերաբերյալ: Հարցումը իմաստային տարբեր դրսևորումներ ունի:
Օրինակ՝
Ե՞րբ ես քո որոշման մասին հայտնելու ընկերներիդ: Ովքե՞ր են ծրագրի հեղինակները:

Հրամայական նախադասությունը արտահայտում են կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ նախադասություններում ստորոգյալն արտահայտվում է հրամայական եղանակի բայաձևերով, որոնց վրա դրվում է շեշտ:
Օրինակ՝ 
Բացի´ր բլոգդ, աշխատանքները կատարի´ր և հրապարակի´ր:

Բացականչական նախադասություններն արտահայտում են զարմանք, ուրախություն, կոչ, հիացմունք, ափսոսանք և այլն: Սրանց բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: Օրինակ՝ 
Հե՜յ, ջա՜ն, հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար
:

Առաջադրանք:
Գրել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություն:

պատմողական՝
Ես քեզ ասում է, որ պետք չէ գնալ այդտեղ բայց դու գնացիր։
Այսօր ես ձեզ կբացատրեմ նախադասության տեսակները։

հարցական՝
Ինչպե՞ս արեցիր այն, ինչ ես արգելել էի քեզ անել։
Դու գնացե՞լ էիր երեկ դասի ։


հրամայական՝

Բերանս չորացավ,գնա՛ ջուր բեր։
Հիսուն անգամ ասեցի, դասերդ արա՛, արա՛։

Բացականչական՝

Վա՜յ, ես ինչ եկավ մեր գլխին։
Ինչքա՜ն ուրախ եմ ես, սա իմ երազանքն էր։

Նախադասություն: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության կարևոր բնութագրիչներն են միտքը, ստորոգյալը և հնչերանգը:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

  • Պատմողական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
  • Հարցական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն ստանալն է:
  • Հրամայական նախադասության հաղորդակցական նպատակը խոսակցին գործողություն կատարելուն դրդելն է:
  • Բացականչական նախադասության հաղորդակցական նպատակը հույզերի, զգացմունքների արտահայտումն է:

Պատմողական նախադասությունն արտահայտում է դատողություն, որը հաստատվում է կամ ժխտվում: Ըստ այդմ էլ՝ պատմողական նախադասությունները լինում են՝

  • Հաստատական, օրինակ՝
    Քամին երկնքով մեկ հալածում է ամպերին:
  • Ժխտական, օրինակ՝ 
    Նա չէր կարողանում այդ խնդրի համար ճիշտ լուծում գտնել:

Պատմողական նախադասության դեպքում նյութը հաղորդվում է առանց կոնկրետ վերաբերմունքի, չեզոք առոգանությամբ, բայց դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունները զուրկ են հնչերանգից: 

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում, որի միջոցով խոսողը հարց է տալիս իրեն անհայտ անձի, առարկայի, երևույթի, գործողության և այլնի վերաբերյալ: Հարցումը իմաստային տարբեր դրսևորումներ ունի:
Օրինակ՝ 
Ե՞րբ ես քո որոշման մասին հայտնելու ընկերներիդ: Ովքե՞ր են ծրագրի հեղինակները:

Հրամայական նախադասությունը արտահայտում են կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ նախադասություններում ստորոգյալն արտահայտվում է հրամայական եղանակի բայաձևերով, որոնց վրա դրվում է շեշտ: 
Օրինակ՝ 
Բացի´ր բլոգդ, աշխատանքները կատարի´ր և հրապարակի´ր: 

Բացականչական նախադասություններն արտահայտում են զարմանք, ուրախություն, կոչ, հիացմունք, ափսոսանք և այլն: Սրանց բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: Օրինակ՝
Հե՜յ, ջա՜ն, հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար
:

Առաջադրանք:
Գրել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություն:

Պատմողական

Այսօր եղանակն ուղակի հիանալի էր, արևը պայծառ շողում էր։

Նա երբեք չի ճամփորդել, կարծում է այն անիմաստ գումարի վատնում է։

Հարցական

Ինչպե՞ս ես կարծում, նա ճիշտ վարվե՞ց։

Գիտե՞ս, ուր պետք է գնա նա, ես նրան հարցնելու բան ունեմ։

Հրամայական

Գնա՝ և կատարիր տնային առաջադրանքներդ, արդեն շատ ուշ է։

Լռի՝ր, դու ինձ խանգարում ես աշխատել։

Բացականչական

Ա՜խ, որքան դժվար են այս առաջադրանքները։

Վա՜խ, շատ գեղեցիկ է ձեր նոր բնակարանը։

Ձմեռային ճամբարի ձեռքբերումներ

Այս ձմեռային ճամբարը շատ սպասված էր բոլորիս համար, և այն մենք վստահեցինք մեր սիրելի ընկեր Տաթևին։

Ամեն բան հրաշալի էր, ճամբարի յուրաքանչյուր օր շատ հետաքրքիր էր կազմված։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում, մենք ստացանք նորանոր հմտություններ, հիշողություններ, և նոր ընկերներ։ Իհարկե այս ամենն էլ շատ կարևոր դեր ունեցան իմ կյանքում, սակայն կցանկանայի առանձնացնել դրանցից մի քանիսը։

Կարծում եմ դեռևս կարևորագույն ձեռքբերումը այս ճամբարի ընթացքում դա հենց իմ դասընկերների հետ շփումը ավելի խորը և ավելի անկեղծ դարձնելն էր, որի գլխավոր պատճառը եռօրյա ճամփորդությունն էր դեպի Դիլիջան։

Այնտեղ անցկացրած օրերը շատ տպավորիչ և անմոռանալի էին հենց նրանց շնորհիվ։ Քանի որ յուրաքանչյուր պահ և ակնթարթ մենք անցկացնում էինք խինդով և ծիծաղով, կիսվում միմիանց հետ, և անցկացնում հիասքանչ ժամանակ։

Այս ճամբարի ընթացքում ինձ համար նաև շատ կարևոր իրադարձություն էր, այցելումը դեպի UWC (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ), Մեզ՝ որպես դեռահասներ, շատ հետաքրքիր փորձ էր լինել և տեսնել մի վայր, որը կարող է լինել մեր ապագա կրթական ճանապարհորդության մի մասը: Քոլեջի մասին պատկերացում կազմելը և դրա ընձեռած հնարավորությունների մասին իմանալը իսկապես հետաքրքիր էր: Քանի որ ես վաղուց հետաքրքված եմ այս քոլեջով և շատ զարմացա, որ մեր դպրոցը հնարավորություն տվեց այնտեղ այցելել և ուսումնասիրել այն։

Նաև շատ եմ կարևորում հանդիպումը Գերմանացի ուսուցչի հետ։ Որի ընթացքում մենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսեցինք, որն իսկապես շատ գնահատելի էր։ Գլխավոր թեման Balance In Love — Հավասարկշռությունը սիրո մեջ։ Ողջ ընթացքում մենք խոսում էինք անգլերեն, որն էլ կարող էր բարելավել սովորողների խոսքը։

Այսպիսով, ճամբարն ուղղակի հիասքանչ հնարավորություն էր այսքան բաների համար։