Վահան Տերյան «Մթնշաղի անուրջներ»

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Գործնական աշխատանք

  1. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը: 

 Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին: 

Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով: 

Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանագարանից: 

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով: 

Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել: 

  1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):  
  2. Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքով: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր:
  3. Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից: 

  1. Կետերի փոխարեն գրիր տրված գոյականները եզակի կամ հոգնակի թվով:

    Փողոցում  ոչ մի մարդ չէր երևում: (մարդ)
    Քաղաքի բոլոր բնակիչները արդեն պիտի որ քնած լինեին: (բնակիչ)
    Բոլոր քաղաքներում նույն բանն է կատարվում: (քաղաք)
    Ամբողջ օրը նվիրեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր)
    Բոլոր օրերը վատնեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր)
    մեր քաղաքի ամեն մի երեխա գիտի այդ մասին: (երեխա)

Упражнение 11, 12

11. 1 ветер, 2 дождь, 3 озеро, 4 погода, 5 мяч, 6 село

12. 1 густый лес, прекрасный дворец, дорогой вещ, красивая яблока, широкая улица, прасторный класс, главная площадь, новый тетрадь.

Упражнение 8, 9

1. Длинная долина, красивый город, поющии фонтаны, синее озеро, интиресная школа, вкусный виноград, опититные персики.

2. 1 старший, младшая, 2 холодный зимный, 3 Детская железная, 4 необыкновенные, красивая, 5 Ласковый осеню.