Վահան Տերյան, Երկիր Նաիրի ժողովածու

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…

Վահան Տերյան, Երկիր ժողովածու՝ Մի՞թե վերջին պոետն եմ ես

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Բառարանային ֆլեշմոբ

Անունը դա մարդուն տրվող անձնական անվանումն է կամ անձնանունը։ Յուրաքանչյուր մարդ ունի իր անունը և անունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու վրա։

Իմ ունունը Մալենա է

Մալենա՝

Մալենա անունը նշանակում է

Մալենա անունի իմացության հատկությունների աղյուսակը:

Սա ենթագիտակցական ազդեցություն է, որի անունը Մալենա ունի մարդկանց վրա: Այսինքն, սա այն է, ինչ մարդիկ գիտակցում են այդ բառը: Բազմաթիվ առանձնահատկությունների համար բառի էմոցիոնալ ենթագիտակցական իմաստը ավելի ուժեղ է: Սա շատ մարդկանց անգիտակցական ընկալումն է, երբ նրանք լսում են այս խոսքը: Հիշեք, որ ավելի հստակ բնորոշ է, բառի էմոցիոնալ եւ անգիտակցական նշանակությունը ավելի ուժեղ է:

Մայրիկիս անունը Արմինե է

Արմինե՝

ԱՐՄԻՆԵ-հայուհի, ցանկալի /արաբ/ առաջացած անուն նշանակում է լքյալ

Հայրիկիս անունը Արման է

Արման՝

Արման լավագույն անունի իմաստները. Ուշադիր, Ստեղծագործական, Բարեկամական, Առատաձեռն, Բնորոշ

Արման անունի իմացության հատկությունների աղյուսակը:

Ես ունեմ երեք քույր, ամենամեծ քրոջս անունը Աննա է

Աննա՝

Աննա անվան բացատրությունը

Աննա անունը  առաջացել է եբրայերեն Khanna անունից, որ նշանակում է «շնորհալի», «ողորմած» կամ «պարգևատու», «ողորմասիրտ»։

Հայերի մեջ գործածական է եղել հնուց, և այժմ էլ գործածական անուն է։ 

Ունի փաղաքշական Աննիկ ձևը։ 

Մյուս քրոջս անունը Սեդա է

Սեդա՝

Այս անունը հայերի մեջ մուտք է գործել IX դարից, սակայն հետզհետե մոռացվել է, ինչպես արաբական շատ անուններ, որ գործածական էին միջին դարերում։
Վերակենդանացավ վերջիՆ դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ։

Սեդա անվան համատեղելիություն, սիրո դրսևորում

Սեդան, ինքնաբավությունը ձեզ դարձնում է այնպիսի անձնավորություն, որի համար սերը «հիմնական անհրաժեշտություն» չէ: Դուք ծայրաստիճան նախընտրելի եք ցանկացած հարաբերությունների համար, լինի դա բարեկամություն կամ ավելի ինտիմ հարաբերություններ: Երկու դեպքում էլ զուգընկերը պետք է բացարձակապես համապատասխանի ձեր իդեալական չափանիշներին, հակառակ դեպքում հեշտությամբ կարող եք անել առանց նրա: Բայց եթե այնուամենայնիվ գտնեք այնպիսի անձնավորություն, որը տեղավորվում է ձեր սահմանած «բարին», ապա ինքներդ ձեզ զիջում եք ամբողջովին, անձնուրաց և անխոհեմ զգացողությանը, ինչը կարող է հաճելի անակնկալ հանդիսանալ այն գործընկերոջ համար, ով մոլորության մեջ է գցվել ձեր արտաքին հարազատությունից և օտարությունից:

Իլոնան մյուս քույրս է

Իլոնա՝

Իլոնա անունի իմացության հատկությունների աղյուսակը՝

Սա ենթագիտակցական ազդեցություն է, որի անունը Ilona ունի մարդկանց վրա: Այսինքն, սա այն է, ինչ մարդիկ գիտակցում են այդ բառը: Բազմաթիվ առանձնահատկությունների համար բառի էմոցիոնալ ենթագիտակցական իմաստը ավելի ուժեղ է: Սա շատ մարդկանց անգիտակցական ընկալումն է, երբ նրանք լսում են այս խոսքը: Հիշեք, որ ավելի հստակ բնորոշ է, բառի էմոցիոնալ եւ անգիտակցական նշանակությունը ավելի ուժեղ է: