Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

փետրվարի 14-20-ը

Առաջադրանք 1

• Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

• կառավարման թվականները
Արտավազդ Բ—Ք․ ա․ 55-34 թթ․
Արտաշես Բ—Ք․ ա․ 30-20 թթ․

• ներքին քաղաքականությունը
Արտավազդ Բ-ն թագավոր լինելով հանդերց հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր, նա առաջին մշակույթային գործիչն է եղել։ Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Հայաստանի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում:

Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

• արտաքին քաղաքականությունը


Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևստանը: Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

Արտավազդ Բ-ն ի տարբերություն Արտաշես Բ-ի նաև մշակույթային գործիչ էր։
Ի տարբերություն իր որդու Արտավազդ Բ-ն կարողացավ կանխել հռոմեացիների արշավանքը՝ ունենալով բարեկամության դաշինք Պարթև արքայի հետ՝ միասնական ուժերով։

ժամանակագրությունը

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Արտաշես Բ-ի գահակալումը

Արտավազդ  Բ-ի գահակալումը

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/