Բովանդակությունը


Թումանյանի տոհմը
Թումանյան մարդը
Թումանյանը պատմության մեջ
Թումանյան թարգմանիչը
Ամենայն հայոց բանաստեղծը
Նվարդ Թումանյանի հուշերը
Թումանյանի զավակները
Թումանյանը ընկեր
Իմ Թումանյանը
Թումանյանը արվեստում

Գործնական աշխատանք

Փարիզում անցորդներից մեկը հորդառատ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: անակյուն աշխարհում վաղուց ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին «անձրևանոցով» չէր պաշտպանվում:

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի ակամա վկան՝ ոստիկանը, զարմանքից գոռաց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանել էին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ այլ ժամանակներում այլ տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահը:

-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի,- Տխրությամբ ասաց գողը, երբ նրան բռնեցին :

Հոլովի՛րգիրք, շուն, գինի, ընկերբառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրքը, գիրք

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի, գրքի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին

Հայցական (ո՞ւմ, ինչը) գրքի, գրքը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գիքի

Տեքստում ընդգծիր բոլոր գոյականները:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Радость, Ռուսերեն թարգմանություն

Թարգմանություն

Ուրախություն

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։ Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

Радость

Весь день он грустил, и был близок момент, когда ему следовало бы подумать, что люди первыми создали слово «печаль».

Потом он вспомнил, как в одной истории мальчик и грустная девочка встретились на вечеринке. Затем слово «вечеринка» напомнило ему уродливую девушку его друга, которая приглашала его на вечеринку.

Он протрезвел от всего этого и стал припоминать, почему он вспомнил ту некрасивую девушку. Он вспомнил то, что вспомнил, и снова и снова удивлялся самому себе. Затем он подошел к пишущей машинке. Он был писателем и терпеть не мог своих удачных произведений. Потому что они всем нравились и как будто принадлежали кому-то другому. И ему приходилось заставлять слабые дела, которые им не нравились.

Потом он все это забыл, и из окна послышался стук машинки.

На другой стороне окна есть щелчок, потому что он закончил свой рассказ, но не смог найти заголовок. Он вышел на улицу погулять. И был близок момент, когда он найдет настоящее название своей новой истории. это было третье слово, созданное людьми.