Գործնական աշխատանք

Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

բ) այս-ասքան, այսինչ, այսպիսի, այստեղ

այդ-այդքան, այդինչ, այդպիսի, այդպես, այդտեղ

այն-անպես, այնպիսի, այնտեղ

նույն-նույնքան, նույնպես, նույնպիսի

որ-որքան, որպես, որպիսի, որպեսզի, որտեղ

քանի-այսքան, այդքան, այնքան, նույնքան, ինչքան

ինչքան-ինչպես, ինչքան, ինչպիսի

ոչ-ոչինչ


2.Տրված որոշյալ դերանուններովնախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Բոլոր մարդիկ նշում էին Ամանորը շատ ուրախ:

Բոլորը վախենում էին, պատերազմի կրկնվելուց:

Ամբողջ տարացքը նկարահանվում էր տեսախցիկներով:

Ամբողջը կորցրեց:

Ամեն ինչ շատ հետաքրքիր էր:

Յուրաքանչյուր մարդ ունի իրավունքներ:

Ամեն մի կենդանի պետք է ապրի լավ պայմաններում:



3. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Ինչ որ մեկը ասաց նրան, որ նա սխալ է, բայց դա այդպես չէ:

Մի քանի տարի առաջ նրա հետ ծանոթացա, և երեկ հանդիպեցի նրան:

Ուրիշ երկրի մարդիկ շատ բար են բոլոր ազգերի նկատմամբ:

Ոչ մի մարդ, իրավունք չունի թերագնահատել մեկի կարողությունները:

Ոչ ոք չի կարող օգնել նրան:


Դերանուն

Դերանուն նշանակում է անվան դեր կատարող: Գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները լինում են ութ տեսակ` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:  
 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանուններն են` ինչոր, ինչինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը;

Որոշյալ և անորոշ դերանուն

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:


Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց :
…. գիշեր ծերունին աչք չկպցրեց:
…. անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում …. անցորդի վրա:
Մահը …. հաշտեցրել էր նրա հետ, …. աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա …. բան էր գրված:
Հասնելով …. շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից …. արդեն դուրս էին եկել պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս անծանոթ երիտասարդին, քչփչում… հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր …. ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը …. համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում ….:
4. Բառաշարքում նշել թվականները:
Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;