Հայոց լեզու, 8-րդ դասարան, 09.10-13.10

Նկարում՝ Արցախի Գանձասար վանքն է:

1.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:
2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:

2.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններով առավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներ լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում:

Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշ նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառ­նար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելուց, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաք, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքների խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներ ու  ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտը ներքև էր սուրում վայրի  կիրճեր: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությամբ, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղեր, գետախորշեր և գետաբազուկներ: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել: Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ՝ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով ի․իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն աբշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձա․կում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։
-Ես քեզ կստիպեմ նվագել անիծիալ կապի, -գոռում էր նա, -դու ծախված ես սատանային և դժոխքի բաժին ես։
Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։



Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

3.Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանուտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդույթի համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիր խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ:
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

4.Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեզ աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

5.Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:
Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)

Նա սովորություն  ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)

Կրծքից արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)

Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը:
(Կյանք, տարի, միջոց, ինքը)

Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

6.Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մուկն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերևին ձևնն էլ, թագի պես բոլորված ա-պն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ա-պ և նստած նոր ձևն:

7.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:

անարդար-կողմնապահ
դաժան-անողորմ
անամոթ-անպատկառ
զուսպ-չափավոր
աներկյուղանվեհեր
թավ-խիտ



2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի-խեղճ
ճերմակ-ձյունաթույր
բիլ-կապույտ
վեհ-վսեմ
մեծատուն-հարուստ
ժիր-առույգ


3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

անկայուն-երերուն
հակիրճ-համառոտ
ստոր-տմարդի
գեր- մարմնեղ
տաղտկալի-ձանձրալի,
կոպիտ
բիրտ

  8. Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդները։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ։
  3. Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրան , իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էին։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին վրա։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։

9. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Ան——ություն-անտարբերություն,անասնություն,անմարդկայնություն
ան——ելի-աներևակայելի,անհասկանալի
ան——ական-անէական,անբնական
դժ——-ություն-դժգոհություն
համա—ություն-համագործակցություն,համախմբվածություն
համա—ցի-համադասարանցի,համակուրսեցի
հակա—ություն-հակասություն
ստոր—-յա-ստորեկրյա,ստորգետնյա
փոխ——ություն:-փոխանակություն,փոխհարաբերություն