Մեծաշնորհ Կոմիտաս

1869 թ. սեպտեմբերի 26-ին ծնվել է հայկական դասական երաժշտության հիմնադիրը՝  մեծաշնորհ Կոմիտասը։  Վստահ եմ, եթե չլիներ Կոմիտասը, չէինք ունենա ազգային երաժշտություն այնպիսին, ինչպիսին հիմա ունենք,  անձնավորություն, ումով հպարտ ենք, ում աշխարհն է ճանաչում, ով հայոց մեծերի նշանավոր շարքում է: 

Կոմիտաս շատ եմ լսել և դպրոցում շատ ենք երգել ու երգում ենք, բայց բանաստեղծություններին ծանոթացել եմ անցած տարի, երբ Կոմիտասյան օրերին կարդում էինք:  Ծանոթանալով նրա ստեղծագործություններին՝  տեսնում ենք Կոմիտասի  հարուստ և խորը ներաշխարհը, նրա բուն էությունը: Սեր, բնություն, աշուն, գյուղական կյանք՝ ահա նրա բանաստեղծական աշխարհը: 

Այս տարի ես բացահայտեցի Կոմիտաս մարդուն՝ կարդալով նրա մասին հուշերը և պատումները: Վերին աստիճանի բարի, ազնիվ, համեստ, հոգատար, համբերատար մարդ, որին   մենք տեսնում ենք  Մուշեղ Գալշոյանի Սպասում պատմվածքում: