Ինքնաճանաչողականություն

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

    Ինքնաճանաչողականությունը մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի։
    Մարդիկ իրենց կյանքի տարբեր փուլերում նորովի բացահայտում են իրենց թույլ և ուժեղ կողմերը, իրենց վախերը, իրենց զարգացվածությունը, կազմակերպվածությունը, նպատակասլացությունը, բարությունը, չկամությունը, նախանձությունը և այլն։ Այսպիսով, իմանալով իրենց սեփական անձի մասին, նրանք սկսում են գիտակցել, միգուցե ինչ որ բաներում սխալվում են և պետք է ուղղեն դա, կամ միգուցե որոշ բաներ իրենց մոտ լավ է ստացվում և պետք է շարունակել անել դա, միգուցե նույնիսկ կյանքում գալիս են խնդիրներ, որոնք անլուծելի են թվում և փոխելով իրենց, կարողանում են գտնել այդ ինքնավստահությունը և բոլոր խնդիրները դարձնել ուղղակի կյանքի հերթական փորձություններ։

    Մարդը ամեն պահ կարող է իրեն նորովի բացահայտել, հասկանալ, որ միգուցե այդ մոլորված և հուսահատված աղջկա ետեվում կանգնած է ուժեղը, անվախը և ինքնավստահը, որը ուղղակի դեռ չի բացահայտել իր սեփական եսը, ով ուղղակի խուսափում է իրեն ավելի լավ ճանաչելուց և ով ուղղակի ցանկանում է համակերպվել իր այն եսի հետ, որն ունի։

    Ինքնաճանաչողության շատ լավ միջոց է միայնակ ճանապարհորդելը, այդպիսով դու հաըտնվում ես մի ուրիշ երկրում, քաղաքում որտեղ կարող են առաջանալ տերբեր ղնդիրներ և դրանք դու պետք է հաղթահարես լրվ միայնակ։

    Այսպսիով՝ փորձեք ձեզ ավելի ու ավելի լավ ճանաչել, երբ նկատում եք որոշ թերությւոններ, վատ սովորություններ, որոնք խանգտարում են առաջ շարժվել, մի վախեցեք, հեռացրեք դրանք ձեզանից, կատարելագործվեք և առաջ շարժվեք։


Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն