Հոկտեմբերի 2-8ը, առաջադրանքներ

Առաջադրանք 1. դասարանական

Լուսավորության դարաշրջանը/պատմել/

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ;

Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:

Մեր ողջ իմացությունը ձեռք բերովի չէ, դա կարողենք փաստել նորածին երեխաների օրինակով; Երբ նրանք ծնվում են նրանք արդեն ունեն որոշակի բնազդներ, նրանք գիտակցում են, որ պետք է ուտեն, խմեն և այլն։

Գոյություն ունի գենետիկ հիշողություն հասկացություն, որը գտնվում է ավելի խորը քան մեր ենթագիտաքցությունն է։ Այսինք ի ծնե մենք արդեն ունենք որոշակի չափով իմացություն։

2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:

Ես իսկպաես շատ հավանեցի տվյալ դրույթը, իրոք մարդկանց գախափարները ծագում են արտաքին զգայունությունից և ներքին ռեֆլեքսներից։

6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Կարծում եմ Լոկի քաղաքացիական հայացքները շատ ավելի լավատեսական են և մի փոքր հեռու ներկայիս իրականությունից։ Իսկապես հրաշալի է կյանքը, երբ ամեն բան խաղաղ մթնոլորտում է կատարվում, սակայն ներկայիս ժամանակներում ամեն բան այլ է։ Եվ չգիտես ինչպես խաղաղության մթնոլորտը դարձել է շատ անհասանելի։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

Ծնող-երեխա հարաբերություննների մեջ, ամենաշատը կարևորում եմ տվյալ կետերը՝

  • Ազնվություն
  • Հարգանք
  • Վստահություն
  • Յուրաքանչյուր դժվար պահի, միմյանց օգնություն
  • Լավ վերաբերմուք
  • Գնահատելը միմյանց արածը

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

Կարդալով Ժան-Ժակ Ռուսոյի դաստիարակաության մասին պատկերացումները, ես շատ հավանեցի դրանք։ Ինձ ամենաշատը դուր եկավ տվյալ հատվածը՝

«Իմ որդին արհեստ սովորի~, իմ որդին արհեստավոր լինի~։ Պարո’ն, մտածո՞ւմ եք, թե ինչ եք ասում»։ Ես ձեզնից լավ եմ մտածել, տիկի’ն, դուք ցանկանում եք նրան դարձնել միայն լորդ, մարքիզ, իշխան, մի օր էլ՝ գուցե ոչնչությունից էլ պակաս մի բան. իսկ ես ցանկանում եմ նրան օժտել այնպիսի մի կոչումով, որը չի կարող երբեք կորցնել եւ որը նրան պատիվ կբերի բոլոր ժամանակներում. ցանկանում եմ նրան բարձրացնել մարդու աստիճանին։ Ինչ էլ որ ասեք, որպես այդպիսին նա իրեն հավասարներ սակավ կունենա, քան այն դիրքում, ինչ դուք կտաք նրան։

Տառն սպանում է, իսկ ոգին՝ ապրեցնում։ Արհեստը պետք է սովորել ոչ թե արհեստ գիտենալու, այլ արհեստն արհամարհող նախապաշարումները հաղթահարելու համար։ Դուք երբեք ստիպված չեք աշխատել ապրուստ հայթայթելու նպատակով։ Է’հ, ինչ արած, ավելի վատ ձեզ համար։

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Օժանդակ աղբյուրներ

Բենջամին Ֆրանկլին 1

Բենջամին Ֆրանկլին 2

Թոմաս Ջեֆերսոն 1

Թոմաս Ջեֆերսոն 2

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;

Լրացուցիչ

«Լուսավորականություն»—  թարգմանություն

ЭПОХА ПРОСВЕЩЕНИЯ-Թարգմանություն

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն