Գործնական աշխատանք, 8-րդ դասարան, 16.10-20.10

1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիկան խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլ. յից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենսանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2. .Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վար.ու, կար-ապահ,  բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  անդրավարտի-, սիգապան-,  խոր-ուբոր-,  կմա-ք,  կ-կտուր,  ճեպ-նթաց, դժո.ք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

Երաշտահավ
խոտահունձ
բաժնեմաս
խոժոռադեմ
մրջնաբույն
բեռնախցիկ

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

5.. Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն

6. Տրված  զույգ  բառերից  ընտրի’ր  մեկական  արմատ  և  կազմի’ր   մեկական  բարդ  բառ:

Տեսականի —  այլատարր

ապաշնորհ  —  մեծահոգի

գահակալ — բարձրաբերձ

սյունազարդ– հիմնավոր

արշավախումբ —  հաղթական

պատվարժան – ինքնամեծար

7. Կազմի’ր   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները:

Ցավատանջ

որակազրկում

մտավախություն

հոգատար

տեսագրություն

նենգամիտ

8. Տրված բառի ուղիղ և փոխաբերական  իմաստով   կազմի’ր 2 նախադասություն:

Փափուկ

9. Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել

10. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ

11. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել

12.Կազմի’ր   նախադասություններ  հետևյալ համանունով:

Եղանակ

13. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

14.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

15. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

——      նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   ——   պարտեզում,      ——      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող——    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   ——   գյուղի  ——   ու այգիները,  ——   ելնող   ——  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   ——   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   —-   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    ——  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   ——   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Հրատարակված

malenasahakyan

Welcome Malena’s blog. I’m 12. I am business lady.

Թողնել մեկնաբանություն